Lusine's blog
суббота, 25 февраля 2012 г.
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ
Գենետիկորեն մոդիֆիկացված (ձևափոխված) օրգանիզմ կարող ենք կոչել ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ, որի ժառանգական
ապարատում ներդրված են օտարածին գեներ` նոր որակների կամ նոր ֆունկցիաների ստացման
նպատակով:
Տեղին է հիշել մի անեկդոտ, որ ժամանակին պարզապես
ծիծաղելի էր թվում. «Ձմերուկը կտրում ես, իսկ դրա միջից կորիզները
դուրս են թռչում»: Եվ ով կարող էր ենթադրել, որ այդ կատակը մի օր
իրականություն կդառնա: Համենայն դեպս, գիտնականներն արդեն լոլիկի ԴՆԹ-ի գենի մեջ
ներկառուցել են արկտիկական ձկան` կամրալայի գենը: Ճիշտ է, բանջարեղենը չի
թափահարում պոչիկը, և «հեռանում» գնորդից, ինչպես
ձուկը, սակայն շատ հեշտ է դիմակայում ցրտին, ինչպես խորը ջրերում ապրող
հյուսիսային ձուկը: Այս լոլիկը չի «վախենում» փոխադրումներից և երկար ժամանակ պահպանում է իր
ապրանքային տեսքը: Այն բազմանում է անսովոր արագությամբ, կայուն է ցածր
ջերմաստիճանների և հիվանդությունների
նկատմամբ:
Գենային ինժեներիայի հաջորդ «հրաշքը» կարտոֆիլն է,
որին կոլորադյան բզեզն անգամ չի կարող վնասել: Բանն այն է, որ կարտոֆիլի գենոմի
մեջ «ներկցված» է վնասատուների
համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Եվ քանի որ կարտոֆիլի վրա
այլ միջատներ էլ էին նստում, դրանք սկսեցին ոչնչանալ. թիթեռներ, զատիկներ և
նույնիսկ մեղուներ: Դրանց ոչնչացման հետևանքով կսկսեն ոչնչանալ նաև թռչունները,
որոնք կզրկվեն իրենց հիմնական կերից` միջատներից:Այսպիսով կխախտվի կենսաբանական
հավասարակշռությունը, որ բնությունը ստեղծել է միլիարդավոր տարիների ընթացքում:
Ռուս
գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են արտասահմանյան կոլեգաների
եզրահանգումները. մարդը որքան շատ է օգտագործում ԳՄՕ, այնքան մեծ է արյան մեջ
չարորակ գոյացությունների, աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի
ախտահարման վտանգը: Հաստատված է նաև արյան անոթների անանցանելիություն, ինչպես նար
ալերգիկ հիվանդությունների աճը:
Այսօր մշակված է ԳՄՕ բույսերի ավելի քան 120
տեսակ` սոյա, եգիպտացորեն, բրինձ, դդմիկ, վարունգ, լոլիկ, ցորեն, կարտոֆիլ,
բամբակ, շաքարի ճակնդեղ և այլ:
Բայց այ թե ինչպես կպահեն իրենց մեր ձեռքով
ձևափոխված օրգանիզմները և դրանց սերունդները
20-50 տարի անց, այժմ հայտնի չէ:
воскресенье, 19 февраля 2012 г.
Չարլի Չապլինի նամակն իր դստերը
Դստրիկս, hիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.
Ես քո հայրն եմ, Ջեալդինա:
Ես`Չարլին, Չարլի Չապլինը:
Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. << Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են>>: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են.<< Տեսնու°մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու°մ եք ինչ էր նրա անունը` Չարլի>>:
Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:
Փորձիր և դու:
Համբուրում եմ քեզ:
Չարլի:
Подписаться на:
Сообщения (Atom)