суббота, 25 февраля 2012 г.

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ



    Գենետիկորեն մոդիֆիկացված (ձևափոխված) օրգանիզմ կարող ենք կոչել ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ, որի ժառանգական ապարատում ներդրված են օտարածին գեներ` նոր որակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով:
Տեղին է հիշել մի անեկդոտ, որ ժամանակին պարզապես ծիծաղելի էր թվում. «Ձմերուկը կտրում ես, իսկ դրա միջից կորիզները դուրս են թռչում»: Եվ ով կարող էր ենթադրել, որ այդ կատակը մի օր իրականություն կդառնա: Համենայն դեպս, գիտնականներն արդեն լոլիկի ԴՆԹ-ի գենի մեջ ներկառուցել են արկտիկական ձկան` կամրալայի գենը: Ճիշտ է, բանջարեղենը չի թափահարում պոչիկը, և «հեռանում» գնորդից, ինչպես ձուկը, սակայն շատ հեշտ է դիմակայում ցրտին, ինչպես խորը ջրերում ապրող հյուսիսային ձուկը: Այս լոլիկը չի «վախենում» փոխադրումներից և երկար ժամանակ պահպանում է իր ապրանքային տեսքը: Այն բազմանում է անսովոր արագությամբ, կայուն է ցածր ջերմաստիճանների  և հիվանդությունների նկատմամբ:
Գենային ինժեներիայի հաջորդ «հրաշքը» կարտոֆիլն է, որին կոլորադյան բզեզն անգամ չի կարող վնասել: Բանն այն է, որ կարտոֆիլի գենոմի մեջ «ներկցված» է վնասատուների համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Եվ քանի որ կարտոֆիլի վրա այլ միջատներ էլ էին նստում, դրանք սկսեցին ոչնչանալ. թիթեռներ, զատիկներ և նույնիսկ մեղուներ: Դրանց ոչնչացման հետևանքով կսկսեն ոչնչանալ նաև թռչունները, որոնք կզրկվեն իրենց հիմնական կերից` միջատներից:Այսպիսով կխախտվի կենսաբանական հավասարակշռությունը, որ բնությունը ստեղծել է միլիարդավոր տարիների ընթացքում:
 Ռուս գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են արտասահմանյան կոլեգաների եզրահանգումները. մարդը որքան շատ է օգտագործում ԳՄՕ, այնքան մեծ է արյան մեջ չարորակ գոյացությունների, աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի ախտահարման վտանգը: Հաստատված է նաև արյան անոթների անանցանելիություն, ինչպես նար ալերգիկ հիվանդությունների աճը:
Այսօր մշակված է ԳՄՕ բույսերի ավելի քան 120 տեսակ` սոյա, եգիպտացորեն, բրինձ, դդմիկ, վարունգ, լոլիկ, ցորեն, կարտոֆիլ, բամբակ, շաքարի ճակնդեղ և այլ:
Բայց այ թե ինչպես կպահեն իրենց մեր ձեռքով ձևափոխված օրգանիզմները և դրանց սերունդները  20-50 տարի անց, այժմ հայտնի չէ:

Комментариев нет:

Отправить комментарий